Ամերիկացի պաշտոնյաները հումորով են արձագանքել Ռուսաստանի կողմից իրենց դեմ պատասխան պատժամիջոցներ կիրառելու փաստին։ Նրանցից ոմանք դրանք ընդունել են որպես մեծ պատիվ ռուսաստանյան իշխանությունների կողմից։
Հետաքրքիր է, որ Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոցները միավորել են երբեմնի «ոխերիմ» մրցակիցներին՝ հանրապետականներին և դեմոկրատներին։
Օրինակ, Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բոները նշել է, որ ինքը հպարտ է, որ հայտնվել է այն պաշտոնյաների ցուցակում, որոնք ընդդիմանում են Պուտինի ագրեսիային։ Սենատոր Ջոն Մաքքեյնն էլ հումարով է պատասխանել այս փաստին․ «Ստացվում է, որ Սիբիրում գարնանային արձակուրդներս չեղյալ են համարվում, «Գազպրոմում» բաժնետոմսերս՝ կորան, իսկ գաղտնի բանկային հաշիվներս Մոսկվայում կսառեցվի։ Այդուհանդերձ, ես երբեք չեմ դադարի պայքարել Ուկրաինայի ազատության, անկախության և տարածքային ամբողջականության համար», — ասել է Մաքքեյնը։ Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը։