Ամերիկացի աշակերտը հայտնաբերել է դինոզավրի կմախք։ Այս մասին գրում է PeerJournal-ը։
Աշակերտն այն գտել է Յուտա նահանգի հարավային շրջաններից մեկում։ Կմախքի երկարությունը մոտ 2.5 մետր է։ Աղբյուրը նշում է, որ դա Պարազաուրոլոֆ դինոզավրի մնացորդներ են։ Այս տեսակը երկրագնդի վրա ապրել է 76-73 մլն տարի առաջ Հյուսիսային Ամերիկայի ամբողջ տարածքում։
Մասնագետները դինոզավրի մնացորդները կսկանավորեն և կփորձեն վերականգնել դրա 3D պատկերը։