Հավայան կղզիների ափերի մոտ սերֆերը կարողացել է խուսափել մահից՝ շնաձկան հետ պայքարում։ 25-ամյա Ջեֆ Հորթոնն ասել է, որ շնաձկան հետ մենամարտից հետո նրա մարմնի վրա կա ընդամենը մի քանի քերծվածք։ Իսկ շնաձկան հետ պայքարում նրան օգնել է բռնքամարտիկի իր հնարքները։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
«Ես հանգիստ նստած էի տախտակի վրա, սպասելով ալիքին, երբ հանկարծ նկատեցի շնաձկանը, որը շատ արագ մոտենում էր ինձ։ Ես հասցրեցի դիրք ընդունել, մինչև որ շնաձուկը բռնեց տախտակից։ Բռնելով նրա մեջքից ես խփեցի ձկան աչքին, ինչի արդյունքում կենդանին թողեց տախտակս, և ես կարողացա վերադառնալ ափ», — ասել է սերֆերը։