Լոս Անջելեսում բնակվող 27-ամյա Փիրս Թիոթն աչքի է ընկնում իր յուրօրինակ տաղանդով։ Նա կարողանում է մորուքի մեջ ամրացնել ցանկացած իր։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Թիոթի մորուքում ամրացված տարբեր իրերի լուսանկարները տեղադրված են նրա եւ կնոջ կողմից բացված բլոգում։ Թիոթը իր այս հնարավորությունները բացահայտել է մոր դիտողությունից հետո, երբ վերջինս մի օր ասել է, որ նրա մորուքն այնքան խիտ է, որ այնտեղ մատիտներ կարող է պահել։