Մայամիում մի տղամարդ կոտրել է 1 միլիոն դոլար արժողությամբ վազ՝ այդպիսով իր արտահայտելով իր բողոքը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Մայամիի Խորխե Պերեսի անվան արվեստների թանգարանում տեղացի 51-ամյա նկարիչ Մակսիմո Կամիներոն կոտրել է չինացի անվանի նկարիչ և ճարտարապետ, այլախոս Այ Վեյվեյի մեկ միլիոն դոլար արժողությամբ վազը։
Ոստիկանությունը հաղորդում է, որ իր այս գործողությունը նա համարել է բողոքի ակցիա, քանի որ այդ թանգարանում անցկացվում են միայն օտարերկրացի արվեստագետների աշխատանքներ։ Եթե նրա մեղքը հաստատվի, նկարիչը կարող է բանտում անցկացնել մինչև 5 տարի։