Ամերիկյան Նյու Հեյվեն քաղաքում ապրող րաբբի Նոա Մուրոֆը էլեկտրոնային հայտարարությունների կայքի միջոցով գնված գրասեղանում հայտնաբերել է գումար՝ մոտ 100 հազար դոլար։ Րաբբին պամել է, որ գնված սեղանը դռնով չի մտել սենյակ, և ինքը ստիպված է եղել քանդել այն։
Նրա զարմանքը մեծ է եղել, երբ հանելով դարակներից մեկը, նա հայտնաբերել է թղթադրամներ․ «Կանչեցի կնոջս, նայեցինք մեկս մյուսին և հասկացանք, որ այդ գումարը չենք կարող պահել մեզ»։ Մուրոֆը հենց այդ պահին զանգել է իրեն 150 դոլարով սեղանը վաճառած քաղաքացուն, ով շատ է զարմացել։ Հետագայում պարզ է դարձել, որ ամերիկուհին այդ գումարը որպես ժառանգություն է ստացել, հետո այն դնելով դարակի մեջ՝ մոռացել է դրա մասին։