տուն Լուրեր Ամերիկացին Գինեսի գիրք է մտել իր 11 հազար տեսախաղերի շնորհիվ

Ամերիկացին Գինեսի գիրք է մտել իր 11 հազար տեսախաղերի շնորհիվ

166
0

MichaelThomassonVideogamesGuinnesRecord

Ամերիկացի Մայքլ Թոմասոնը, որը գրեթե 11 հազար տեսախաղ է հավաքել, մտել է Գինեսի ռեկորդների գիրք, հաղորդում է Associated Press-ը։

Թոմասոնը իր հավաքածուն սկսել է հավաքել 12 տարեկանից, և նրա առաջին ձեռքբերում ը եղել է Cosmic Avenger-ը։ Այժմ 31-ամյա Թոմասոնը աշխարհում տեսախաղերի ամենամեծ հավաքածուի տերն է։

«Ես ունեմ խաղեր քարթրիջների և լազերային սկավառակների վրա։ Ունեմ VHS խաղեր…»,- ասել է հավաքածուի տերը։

Թոմասոնը հավաքում է նաև խաղային համակարգեր, այդ թվում՝ Xbox, PlayStation, Casio Loopy և Pippin։ Բուֆալոյում ապրող ռեկորդակիրը 2D անիմացիա, դիզայն և տեսախաղերի պատմություն է դասավանդում Canisius College-ում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here