տուն Քաղաքական Միջազգային Ամերիկացին բանտից ազատ է արձակվել ցմահ սխալ դատավճռից 24 տարի անց

Ամերիկացին բանտից ազատ է արձակվել ցմահ սխալ դատավճռից 24 տարի անց

80
0

prison4

Նյու Յորքի դատարանը բանտից ազատ է արձակել մի տղամարդու, ով սխալմամբ այնտեղ է անցկացրել իր կյանքի 24 տարին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

1989 թվականին 51-ամյա Ջոնաթան Ֆլեմինգը ձերբակալվել էր իր մտերիմի սպանության մեղադրանքով։ Այն ժամանակ նա հայտարարել էր, որ հանցագործության պահին մոր հետ հանգստանում էր Ֆլորիդայում և դա ապացուցել էր գնված տոմսերով։ Դատի ժամանակ վկայություն է տվել նաև մի կին, ով ասել էր, որ տեսել է, թե ինչպես է Ֆլեմինգը կրակում իր ծանոթ տղամարդու վրա, ինչի հետևանքով էլ Ջոնաթանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։

2013 թվականին Ֆլեմինգի փաստաբանները կրկին խնդրել են վերանայել այս գործը։ Հայտնաբերվել է վկա, ով տեսել է իրականան մարդասպանին։ Պարզվել է նաև, որ Ֆլեմինգի դեմ ցուցմունք տված կինը թմրանյութեր է օգտագործել և սուտ վկայություն է տվել։ Բացի այդ, հաշվի է առնվել, որ Ֆլեմինգի մոտ եել հյուրանոցային վճարման կտրոն։

«Ինձ գերազանց եմ զգում։ Միշտ հավատում էի, որ արդարությունը հաղթելու է, և ահա վերջապես, այդ օրը եկավ»,- ազատվելուց հետո ասել է Ֆլեմինգը։