Ամերիկացի շեֆ խոհարար Ջոն Լովիտչը ստեղծել է աշխարհում ամենամեծ գյուղ-կարկանդակը, հաղորդում է lenta.ru-ն: Այն կշռում է 1.5 տոննա և ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: Կարկանդակը ցուցադրվում է Նյու Յորքի Գիտությունների սրահում:
Խոհարարական գլուխգործոցի ստեղծման համար պահանջվել է 90 տեսակ սառցաշաքար, 1300 տուփ կարամել, ավելի քան մեկ տոննա կակաո, 180 կգ խմո և ավելի քան 220 կգ կոնֆետ: Ուտելի թաղամասի տարածքում կա 152 տնակ: Գյուղում կա հրշեջ ջոկատ, քաղաքապետարան և անգամ մետրոպոլիտենի կայարան: