ԱՄՆ-ում անցկացվել է հարցում` պարզելու, թե ում են ամերիկացիները տեսնում ԱՄՆ նախագահի պաշտոնում 2016 թվականին: Reuters գործակալության և Ipsos ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների 50 տոկոսից ավելին վստահ է, որ այդ պաշտոնը զբաղեցնելու է Հիլարի Քլինթոնը:
Ամերիկացիների մեծամասնությունը չի կասկածում, որ ԱՄՆ նախկին առաջին տիկին և պետքարտուղարը կգլխավորի երկիրը Օբամայից հետո: Հարցումն անցկացվել է մայիսի 11-15-ը: Հարցմանը մասնակցել է 1500 ամերիկացի: