Իրենց տնային կենդանիներին Skype-ից օգտվել են փորձել սովորեցնել տանը կենդանի պահող ամերիկացիների 18%-ը: Այս մասին հայտնում է The Time-ը՝ հղում կատարելով էլեկտրոնային տեխնիկայի երաշխիքային սպասարկմամբ զբաղվող SquareTrade ընկերության կատարած հետազոտությանը:
Սովորեցնելու ընթացքում ամերիկացիների 10%-ի սարքերը վնասվել են կենդանիների կողմից՝ կրծվել, գցվել գետնին կամ «ջրվել»: Ոչնչացված ամեն երրորդ միավորը սմարթֆոն է եղել: Կենդանիների տերերի 19%-ը համոզված է, որ իրենց սիրելիներն այդ եղանակով ինչ որ բանի համար վրեժ են լուծում:
Չնայած դրան՝ տնային կենդանիների շատ տերեր դեռևս շարունակում են փորձել իրենց չորքոտանի ընկերներին սովորեցնել օգտվել կապի ժամանակակից միջոցներից: Այս փաստի օգտին են խոսում թվերը՝ տերերի 17%-ն իր կենդանու համար սոցցանցերում էջ է բացել, իսկ 25%-ն ավելացրել է նրանց իր ընկերների ցանկին: