տուն Քաղաքական Միջազգային Ամերիկացիները ստեղծել են ջուրը գինը վերածող սարք

Ամերիկացիները ստեղծել են ջուրը գինը վերածող սարք

76
0

wine3

Ամերիկյան ստարտ-ափը մշակել է մի սարք, որը ջուրը վերածում է գինը։ Այս մասին գրում է The New York Post-ը։

Այն ստեղծողները սարքին տվել են «հրաշք մեքենա» անվանումը։ Սարքը թույլ է տալիս գինու պատրաստման ժամկետը կրճատել մինչև երեք օր։ Գինի պատրաստելու համար անհրաժեշտ է միայն ավելացնել համապատասխան բաղադրությունը, մի փոքր ջուր և հետևել եփման պրոցեսին՝ անվճար հավելվածի միջոցով, որը կարող եք ներբեռնել ձեր հեռախոսում։

Սարքի հեղինակներից Դիլիպ Ջեյմսը նշում է, որ սարքը թույլ է տալիս այնպիսի գինի սարքել, ինչպիսին խանութից կարելի է գնել 20 դոլարով։

Սարքի տեխնիկական մասն առայժմ գաղտնի է պահվում։