Ամերիկյան Buzzfeed.com ժամանցային կայքը որոշել էր ստուգել ամերիկացիների աշխարհագրական գիտելիքների մակարդակը՝ նրանց խնդրելով Եվրոպայի ուրվագծային քարտեզի վրա ավելացնել երկրների անունները:
Արդյունքում պարզ է դարձել, որ ամերիկացիները չգիտեն մի շարք երկրների գոյության մասին. օրինակ՝ գրեթե ոչ ոք չի կարողացել որոշել Մերձբալթյան երկրների տեղակայումը: Ամերիկացիներին «ամենահայտնի» երկրներն են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան:
Ավելին, հարցվածներից ոմանք կարծում են, որ Մոնղոլիան և Ուզբեկստանը եվրոպական երկրներ են՝ տեղադրելով դրանք Ուկրաինայի և Լեհաստանի փոխարեն:
Ամերիկացիների մեծ մասը չեն կարողացել նաև որոշել, թե որ երկրներն են գտնվում Անդրկովկասում: