տուն Քաղաքական Միջազգային Ամերիկացիները Գուամի ֆաունան փրկում են սատկած մկների միջոցով

Ամերիկացիները Գուամի ֆաունան փրկում են սատկած մկների միջոցով

197
0

rattlesnake-mouse-lavies-110309-lw

ԱՄՆ ռազմաօդային ուժերը մոտ 2 հազար սատկած մուկ են գցել Գուամ կղզու վրա։ Այս գործողությունն ունեցել է բնապահպանական բնույթ։ Կրծողները թունավորված են եղել հատուկ նյութով, ինչը նախատեսված է Ֆուամի ֆլորային և ֆաունային վնաս հասցնող օձերի համար, որոնք պատահաբար այստեղ են հայտնվել 1950-ականներին։

Բոյգա անունը կրող օձերը սնվում են կրծողներով, չղջիկնրեով և թռչուններով։ Գուամում ապրող թռչունների 10 տեսակից իննը ոչնչացվել են այս օձերի կողմից։ Օձերը նաև հարձակվում են երեխաների վրա։ Թունավորված մկները կարող են վնաս հասցնել միայն օձերին, քանի որ ներարկված են հատուկ նրանց համար նախատեսված նյութով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here