Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, ամերիկյան Ֆլորիդա նահանգի ափերին մոտ 30 դելֆիններ խրվել են տիղմի մեջ: Տեղանքն ընդգրկված է Everglades ազգային պարկի տարածքում:
Ազգային պարկի ներկայացուցիչ Լինդա Ֆրայերը հայտնում է, որ ևս տասը դելֆին նետվել է ափ, կենդանիներից չորսը սատկել են:
Այս պահին փրկարարական ծառայությունների աշխատակիցները և բազմաթիվ կամավորներ կենդանիներին օգնություն են ցուցաբերում: