տուն Քաղաքական Միջազգային Ամերիկայի հետ լարված հարաբերությունների պատճառով պետք չէ հրաժարվել Apple-ի արտադրանքից․ Մեդվեդև

Ամերիկայի հետ լարված հարաբերությունների պատճառով պետք չէ հրաժարվել Apple-ի արտադրանքից․ Մեդվեդև

98
0

9

Ռուսաստանի Դաշնության վարչապետը, ով Apple-ի արտադրանքի սիրահար է, հայտարարել է, որ չնայած ամերիկյան տնտեսական պատժամիջոցներին, ինքը չի պատրաստվում հրաժարվել այդ ընկերության սարքերից։

«Ի՞նչ կապ ունեն այսօրվա մեր լարված հարաբերություններն Ամերիկայի iPhone-ի հետ։ Եկե՛ք այդ դեպքում հրաժարվենք արտասահմանյան բոլոր իրերից, և ի՞նչ կլինի։ Հյուսիսայի՞ն Կորեա։ Դա մեր ճանապարհը չի։ Ավելին, ես ընդհակառակը, կարծում եմ, որ ո՛չ մենք, ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները չպետք է ինչ-որ բանից հրաժարվենք։ Ծիծաղելի է կարծել, թե մենք ամերիկացիներին վնաս կհասցնենք՝ հրաժարվելով Apple-ից», — ասել է Մեդվեդևը։ Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։