տուն Քաղաքական Ամերիկահայերը շարունակելու են պայքարը. Սերժ Թանկյան

Ամերիկահայերը շարունակելու են պայքարը. Սերժ Թանկյան

307
0

System of a Down ռոք խմբի մենակատար, հասարակական գործիչ Սերժ Թանկյանը New Europe պարբերականում հոդված է հրապարակել: Հանրահայտ երաժիշտը մասնավորապես անդրադարձել է օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, ինչպես նաև այդ հարցում Թուրքիայի մերժողական քաղաքականությանը:

«Ամերիկահայերը շարունակելու են պայքարը Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, քանի որ այդ բանաձևի կարևորությունն այն է, որ Թուրքիան հասկանա, որ պետք է վճարի ցեղասպանության հերքման, ազգային փոքրամասնությունների և ակտիվիստների հանդեպ իր վերաբերմունքի համար»,- նշել է Թանկյանը։

Նրա համոզմամբ, բանաձևերի ընդունումն ազդեցություն չի ունենա Թրամփի կամ պետքարտուղարության վրա, սակայն կարող է աշխարհին հզոր ուղերձ հղել, որ ամերիկացիները նման ոճրագործությունը չեն հանդուրժելու։