տուն Քաղաքական Ամերիկահայերը կբոյկոտեն էրդողան-Թրամփ հանդիպումը

Ամերիկահայերը կբոյկոտեն էրդողան-Թրամփ հանդիպումը

303
0
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել կողմնակիցներին միանալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարելիք այցին ընդառաջ նախատեսվող բողոքի ցույցին:
 
Հայտնի է, որ Թուրքիայի նախագահը Վաշինգտոն կժամանի նոյեմբերի 13-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկու դաշնակից երկրների միջև լարվածության պատճառ հանդիսացող այլ թեմաներ:
 
Ցուցարարները մտադիր են հավաքվել Սպիտակ տան մոտակա այգում՝ իրենց բողոքը հայտնելու Էրդողանի՝ բազմաթիվ կործանարար արարքների դեմ, այդ թվում՝ եկեղեցիների ավերման, ժողովրդավարության խաթարման, Սիրիա ներխուժելու, քրդերին սպանելու և Ցեղասպանությունը հերքելու դեմ: