Ամերիաբանկը, մշտապես կարևորելով Հայաստանում բիզնեսի
շարունակական աճն ու զարգացումը, հանդես է գալիս հերթական
առաջարկով: Սկսած սույն թվականի փետրվարի 24-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ընկերությունները կարող են ստանալ 2-50 մլն ՀՀ դրամ օնլայն հաստատումով վարկ/օվերդրաֆտ:
Վարկը նախատեսված է հարկերի վճարման և այլ ընթացիկ
գործունեության ֆինանսավորման համար:
Վարկի/օվերդրաֆտի սահմանաչափի չափորոշիչ է համարվում ընկերության` նախորդող 12 ամիսների ընթացքում ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված և
միայն ՀՀ հարկային մարմիններին վճարված հարկերի հանրագումարի 20%- ը` առավելագույնը 50 մլն ՀՀ դրամ սահմանափակումով:
Տեղեկացնենք, որ ընկերությունները կարող են օգտվել Ամերիաբանկի օնլայն վարկավորման բոլոր առավելություններից.
Վարկի համար օնլայն դիմելու հնարավորություն,
Անհրաժեշտ փաստաթղթերն օնլայն կցելու և վարկային հայտի
ընթացքին օնլայն հետևելու հնարավորություն,
Վարկի հաստատում օնլայն դիմելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում,
Առանց վաղաժամկետ մարման տուգանքի:
Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով`
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր
ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է
կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների
ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է
հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ,
կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ
զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով: