տուն Տնտեսական Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով

Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով

275
0
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական
միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք
ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև
Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության
ոլորտներում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը:
Այս երկարաժամկետ ֆինանսավորումը ՓՄՁ-ների համար զարգացման նոր
հնարավորություններ կստեղծի, կօգնի հաղթահարել ճգնաժամային իրավիճակի հետևանքով առաջացած դժվարությունները: Վարկային միջոցները, որոնք կուղղվեն վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորմանը, կնպաստեն մաքուր էներգիայի ոլորտի կայուն զարգացմանը` բարձրացնելով ձեռնարկությունների և բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը: