«Մենք՝ իշխանություններս, կողմնակից ենք ստեղծել այս հանձնաժողովը, որքան էլ որ դուք այս լսելով օրեր առաջ կզարմանայիք, չէիք հավատա: Հիմա ես ուզում եմ նորից ճշմարտությունը խոսենք, քանի որ ես միշտ ճշմարտությունն եմ խոսում: Ես եմ դեմ եղել որ հարցը մտնի քառօրյա, բայց հիմա տեսաք, որ նախաձեռնողը ես էի: Մենք ոչ մի բան չունենք կոծկելու, թաղելու, հարգելինե՛րս, հիշեք միշտ, մենք չունենք պայմանավորվածություն, որ որևէ պաշտոնյա գա ու կոռուպցիա զարգացնի: Մեզ պետք չի սիրել, մեզ պետք է հարգել, համագործակցել»,-ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում:
«Ես ուզում եմ անդրադառնամ իմ նախկին ելույթներից մեկին, երբ ես, որպես ԱԺ նախագահ, ձեզ խոստացել եմ այս հարցը քննարկելու հնարավորություն ստեղծել: ՀՅԴ գործընկերներ, դուք ասել եք, որ հանձնաժողովի՝ մինչ աշուն գործելուն համաձայն եք : Մեկս մյուսին վիրավորելու անհրաժեշտություն չկա: Հարիր չէ ամեն րոպե այս ամբիոնից վարչապետի անունը հնչեցնել: Ամեն մեկդ ջանք չեք խնայում կանգնել ու փնովել վարչապետին, հետո ասել վարչապետը, վարչապետի եղբայրը»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը: