Երեկ նախախաղային հերթական մամուլի ասուլիսի ժամանակ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անսպասելի մոտեցել է լրագրողներից մեկին և ողջունել նրան։ Հետագայում պարզվել է, որ ITV հեռուստաալիքի քաղցկեղով հիվանդ լրագրողը երկարատև բուժումից հետո կրկին աշխատանքի է վերադարձել, ինչը նկատել է Մոուրինյոն՝ հարցնելով նրա որպիսությունը։