տուն Հասարակություն Ամեն ինչ «Լոուքոսթ»՝ ավիաընկերությունների մասին

Ամեն ինչ «Լոուքոսթ»՝ ավիաընկերությունների մասին

351
0

Օրերս Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն անդրադարձավ բյուջետային ավիափոխադրողների գործունեության առանձնահատկություններին։  Նա հորդորեց «Լոուքոսթ»՝ բյուջետային ավիաընկերությունների ծառայություններից օգտվելիս ուշադիր լինել տոմսի գներից մինչեւ նստատեղի ամրագրում:

Ըստ Ռևազյանի՝ «լոու քոսթ» չի նշանակում պարզապես ցածր գին, դա նշանակում է, որ ավիաընկերությունը խնայում է իր ծախսերը, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել ավիատոմսերի գները:

«Լոուքոսթ» ավիաընկերություների բիզնես մոդելը

Թեման ավելի պարզ ընկալելու համար եկեք փոքր-ինչ ուսումնասիրենք «Լոուքոսթ» ավիաընկերությունների բիզնես մոդելը։

Միայն վերջին 10 տարվա ընթացքում աշխարհում հայտնվել են ավելի քան 100 նոր բյուջետային ավիաընկերություններ, որոնք առաջարկում են թռիչքներ «լոուքոսթ» (low cost՝ ցածր գին) սկզբունքով:

Այս ավիափոխադրողները ծառայություն են մատուցում բյուջետային և հնարավորինս ամենացածր գներով:

Լոուքոստ ավիափոխադրման մոդելը ենթադրում է հետևյալը.

  1. Oդանավում մատուցվող ավանդական ծառայություններից հրաժարում.

Լոուքոսթերները չունեն սրահի դասակարգում, կարող եք ձեզ հետ վերցնել ուղեբեռ (բայց ոչ ծանր), օգտվել վճարովի սննդից և ընտրել ձեր նստատեղը,

  1. Ավիաերթուղու ցանցի օպտիմիզացիա.

Լոուքոսթերները հիմնականում կենտրոնանում են կարճ և միջին հեռավորությունների վրա՝ միջինը մինչև 2000 կմ:

  1. Լոուքոսթ ավիաընկերություններն օգտագործում են նույն մոդելի ինքնաթիռներ, առանց բիզնես և պրեմիում-էկոնոմ դասակարգման: Բացի այդ, փորձում են ինքնաթիռները օգտագործել ոչ ավելի, քան 10 տարի, ինչի շնորհիվ գումար են խնայում ինքնաթիռի սպասարկման և պահպանման համար:

Օրինակ ՝ Ryanair-ն օգտագործում է միայն Boeing 737- ը, իսկ Wizz Air-ը օգտագործում է Airbus A320 և A321 տեսակի ինքնաթիռներ:

  1. «Հնարավորինս քիչ բեռներ օդանավում» մոտեցումը թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել օդանավի բեռնվածությունը, ինչն ապահովում է վառելիքի ավելի քիչ սպառում, այլև նվազեցնում է օդանավը սպասարկելու ժամանակը, իսկ Ryanair-ի ոչ ծալվող նստատեղերը և նստատեղերի հետևի գրպանների բացակայությունը ժամանակ է խնայում ինքնաթիռի սրահը մաքրելիս: Այսպիսով, Wizz Air և Ryanair օդանավերը կատարում են միջինը օրական 5 չվերթ:
  1. Համաձայն վիճակագրության՝ եվրոպական 3 լոուքոստ ավիաընկերությունները՝ Ryanair-ը, Wizz Air-ը և EasyJet-ը, ամբողջ պատմության ընթացքում չեն ունեցել ոչ մի խոշոր ավիավթար: Հետևաբար՝ անվտանգությունը գնի հետ միասին կարելի է անվանել լոուքոսթ ավիաընկերությունների հիմնական առավելությունները:
  1. Ամենաէժան տոմսերը սովորաբար վաճառվում են թռիչքից 45-90 օր առաջ: Գինը կախված է թռիչքի պահանջարկից: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՒՈՒՆ՝ Լոուքոսթ ավիատոմսերը չեք կարող վերադարձնել կամ փոխանակել:
  1. Քանի որ լոուքոսթ ինքնաթիռները հաճախ տարբեր երկրներով են տրանսֆեր կատարում, հարկ կլինի նախապես իմանալ, թե ինչ վիզաների անհրաժեշտություն կարող է առաջանալ:
  1. Ցանկալի է նախօրոք գրանցվել և գնել տոմսը, նաև օնլայն տարբերակով:

Լոուքոսթերը Հայաստանում

Հիշեցնենք , որ այս տարի հայստանյան շուկա մուտք գործեցին տվյալ բիզնես մոդելի միանագամից երկու ավիաընկերություն՝ Ryanair-ը և Wizz Air-ը, ինչն իսկական հեղափոխություն էր մեր քաղավիացիայի պատմության մեջ։

Ryanair-ը իռլանդական ավիաընկերություն է, որը եվրոպական առաջին լոուքոստ ավիաընկերություններից է և չի զիջում իր դիրքերը մինչ օրս: 37 երկիր, 220 օդանավակայաններ և ավելի քան 1600 նպատակակետեր:

Wizz Air-ը հունգարական լոուքոսթ ավիափոխադրող կազմակերպություն է, որը ավիաթռիչքներ է կատարում ավելի քան 44 երկիր՝ Եվրոպա, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք:

Ի՞նչ հավելյալ վճարներ կարող են պահանջվել լոուքոսթ օդանավում.

  • Գրանցման վճար,
  • Ուղեբեռ,
  • Սնունդ,
  • Տեղի ընտրություն։

Այս մասին անդրադարձ կատարեց նաև Տաթևիկ Ռեւազյան՝ զգուշացնելով, որ 30 եվրո արժողությամբ տոմս գնելիս պետք է հաշվի առնել, որ դա միայն ավիատոմսի գումարն է. «Ryanair-ի դեպքում փոքր բեռ կարելի է վերցնել, որը կարող է տեղավորվել օդանավում ձեր նստատեղի տակ. «Այն, ինչ մենք համարում ենք փոքր ճամպրուկ, դրա համար պետք է վճարել։

Եթե ուզում եք 20 կիլոգրամանոց ճամպրուկ տանել, դա ուրիշ գումար է, իսկ եթե ուզում եք օդանավում տեղ ամրագրել, դա էլ լրացուցիչ ծախս է ենթադրում։ Լոուքոսթի մուտքը Եվրոպայում մարդկանց սովորեցրել է, որ կարելի է փոքր ճամպրուկ վերցնել ճամփորդության գնալիս, Հայաստանում դրա համար ժամանակ է անհրաժեշտ»:

Եղեք տեղեկացված, հստակեցրեք ձեր ակնկալիքների ու սպասվող իրականության համարժեքությունը և խուսափեք անհարկի հավելավճարներից։

Աղբյուր՝ Toptrip.info