տուն Հասարակություն Իրավական Ամեն ինչ դեռ կորած չէ. բանկային գաղտնիքի մասին օրենքը կարող է քննվել...

Ամեն ինչ դեռ կորած չէ. բանկային գաղտնիքի մասին օրենքը կարող է քննվել ՍԴ-ում

280
0

Երեկ խորհրդարանում իշխանությունը դադարեցրեց սահմանադրական դատարանի կազմի լիազորությունները: Հիմնավորումն այն էր, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել իշխանության` Սահմանադրական դատարանի այս ճգնաժամը լուծելու առաջարկներին, որոնցից մեկը վերաբերում է ՍԴ դատավորների պաշտոնավարումը դադարեցնելուն: Մինչ այս տեղեկության հրապարակումը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել բանկային գաղտնիքի մասին օրենքը, իսկ հուլիսի 7-ին նշանակել Ռոբերտ Քոչարյանի դիմումի` 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը:

Եթե Սահմանադրական դատարանի այս կազմը չփոխվի, ապա հնարավոր է՝ Քոչարյանի դիմումը բավարարվի, ըստ էության, քրեական գործն էլ կարճվի:

Araratnews.am-ի տեղեկություններով, սակայն, ՍԴ-ի այս կազմը գուցե մինչեւ հուլիսի 7-ը փոխվի: Ինչ վերաբերում է բանկային գաղտնիքի մասին օրենքին, որի նպատակը պետությունից թալանված գումարները վերադարձնելն է, եւս հնարավոր է վերանայել, չնայած այն ՍԴ-ը հակասահմանադրական է ճանաչել:  ՍԴ-ի մասին օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` «Uույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Uահմանադրությանը հակաuող եւ անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպեu նաեւ այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով»:

Այսինքն` եթե Սահմանադրական դատարանն ունենա նոր կազմ, եւ իշխանության որեւէ մարմին բանկային գաղտնիքի մասին օրենքի վերանայում առաջ քաշի՝ նոր հանգամանք մատնացույց անելով, ապա այն հնարավոր է՝ կրկին քննվի ՍԴ-ում: