Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։
Նրա խոսքերով՝ Արևմուտքը միշտ աչք է փակել Ալ-Մալիքիի կողմից իրականացվող բռնաճնշումների վրա, որոնք ուղղված են եղել սուննի մուսուլմանների, ինչպես նաև քաղաքական ուժերի դեմ։ «Իրաքի բանակի 98 տոկոսը շիաներ են, ինչը վկայում է, որ սուննիները ճնշվել են Մալիքիի կառավարության կողմից», — ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել են Իրաքի տարածքի մոտ 20 տոկոսը։