տուն Քաղաքական Հայաստան Ամեն բան լավ է լինելու…

Ամեն բան լավ է լինելու…

434
0

…Հիմա բոլորս տանն ենք: Ոմանք նստած են իրենց տան հարմարավետ բազմոցներին, ոմանք տնից են աշխատում: Երբ աշխատանքի էինք գնում, գործն ավարտվելուն պես շտապում էինք տուն: Իսկ այսօր մենք տանն ենք, բայց բոլորս ենք տանը, ու դա մի տեսակ տարօրինակ է:

Մեկտեղվել ենք, համախմբվել, մի ամբողջություն ենք դարձել: Ու միշտ այսպես է: Երբ խնդիր ունենք՝ իրար հետ ենք։ Ցանկությունս մեծ է. որ միշտ լինենք համախմբված, միաբանված:

Լավ ազգ ենք էլի, հո զոռով չի: Էս վերջերս զգո՞ւմ եք, որ մեր կյանքում անընդհատ նոր իրողություններ են: Երկրում իրավիճակ փոխվեց, շատերիս կյանքում՝ նույնպես, նրանց կյանքում էլ: Նրանցն ուրիշ իրավիճակ էր: Նրանք՝էն հներն էլ չէին պատկերացնում, որ իրավիճակը`  իրենց պատկերացումներով ու ձևակերպումներով «վլաստը», մի օր այ սենց կարող է փոխվել, բայց արի ու տես՝ փոխվեց:

Ժողովուրդ ջան, որ էն փոխվեց, էս կորոնավիրուսն ինչ է, որ չհաղթահարենք: Սա էլ կանցնի ու էլի նոր իրավիճակներ կգան ու կգնան:

Դժվարություններին ու պայքարներին սովոր ազգ ենք: Մենք ազգովի ենք պայքարում ամեն ինչի դեմ: Այնպես որ՝ խուճապի մատնվել պետք չէ: Եկեք հետևենք կանոններին, ու ամեն բան լավ կլինի:

Եկել է այս մի դժվարությունն էլ հաղթահարելու ժամանակը: Հավատացեք՝ ամեն բան լավ է լինելու:

Առողջ եղեք: