ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել է հակակոռուպցիոն քայլերին։
Նրա խոսքով, ոստիկանության ընդհանուր խորհդակցությունների ժամանակ ինքը մշտապես նշել է, որ ամենից շատ գումար պետք է ինքը տուն տանի, քանի որ ամենաբարձրն իր աշխատավարձն է:
«Եթե որևէ մեկն ինչ-ինչ պայմաններից ելնելով, ավելի բարձր վարձատրվի, կամ ինքն իրեն վարձատրի, ուրեմն կան կոռուպցիոն ռիսկեր: Հետևողական ենք լինելու և իրենց նկատմամբ կիրառելու ենք բոլոր տեսակի միջոցները»,- իր ասելիքը պարզաբանել է ոստիկանապետի պաշտոնակատարը: