տուն Քաղաքական Միջազգային Ամենապայծառ՝ ISON գիսաստղը վաղը կոչնչացվի Արևի կողմից

Ամենապայծառ՝ ISON գիսաստղը վաղը կոչնչացվի Արևի կողմից

191
0

izz1

ISON գիսաստղը, որը կարող է հավակնել հարյուրամյակի ամենապայծառ գիսաստղի կոչմանը, ամենայն հավանականությամբ, կոչնչացվի Արևի կողմից։ NASA-ի ավագ գիտաշխատող Քերի Լիսը, ով Հոփքինսի համալսարանից է, հայտարարել է, որ գիսաստղի՝ «կենդանի» մնալու շանսը գնահատվում է 30 տոկոս»։

Նրա գործընկեր Կարլ Բեմասը (ԱՄՆ ՌԾՈՒ հետազոտական լաբորատորիա), ավելի վատատեսորեն է տրամադրված։ Նրա կարծիքով՝ «հնարավոր են տարբեր սցենարներ», սակայն «ամենապայծառ գիսաստղը մաս-մաս կլինի արևային ճառագայթումից և գրավիտացիոն ուժերի ազդեցությունից»։

Սպասվում է, որ նոյեմբերի 28-ին ISON-ը կմոտենա արևին մինչև 1 միլիոն կիլոմետր, ինչը 150 անգամ ավելի մոտ է, քան Երկիր մոլորակը։ Նրա արագությունը կհասնի վայրկյանում 380 կմ-ի, իսկ մակերեսի ջերմությունը՝ 2.7 հազար աստիճանի։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here