տուն Սպորտ Ամենաշատ ֆեյսբուքյան Like-եր հավաքած ֆուտբոլիստները

Ամենաշատ ֆեյսբուքյան Like-եր հավաքած ֆուտբոլիստները

76
0

DSC_0012

Facebook սոցիալական կայքում ֆուտբոլիստների էջերից ամենաշատ հավանումներն ունի Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն։ Գրում է The Independent-ը։

Պորտուգալացի ֆուտբոլիստը շուրջ 80 միլիոն Like է հավաքել, ինչը 24 միլիոնով ավելի է 2-րդ տեղում գտնվող արգենտինացի Լիոնել Մեսսիի («Բարսելոնա») ցուցանիշից։

Եռյակը եզրափակիչում է «Միլանի» բրազիլացի կիսապաշտպան Կական՝ 27 միլիոնով։

Լավագույն տասնյակում հայտնվել են նաև Անդրես Ինյեստան, Ուեյն Ռունին, Մեսութ Օզիլը, Նեյմարը, Իկեր Կասիլյասը, Դավիդ Վիլյան և Ռոնալդինյոն։