Այս տարի երկրագնդի տարբեր հատվածներում բազմաթիվ բացահայտումներ են արվել, մեծ քանակությամբ բնական վառ երևույթներ են լուսանկարվել, գրում է Свободная Пресса-ն՝ ներկայացնելով դրանք։
Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով Սիցիլիա կղզու երկնքում հնարավոր էր տեսնել ավելի քան 100 մետր տրամագծով ամպերի հսկայական օղակներ:
Հրշեջների կողմից կրակը մարելուց հետո ռեկորդային ցածր ջերմաստիճանը Չիկագոյում հրդեհի հետևանքները վերածել է սառցե «ամրոցի»:
Նոյեմբերին տեղի ունեցած Արևի խավարման ժամանակ Լուսնի հետևում Արևը լույսի անհավատալի արտացոլումներ է ստեղծում:
Հյուսիսափայլը վաղ առավոտյան ժամերին:
Այս տարի ներկայացվեց բազմագույն եգիպտացորեն:
Լուսանկարիչը Տանզանիայի լճում թռչունների և չղջիկների լուսանկարների շարք է ստեղծել, որոնք այնպիսի տեսք ունեն, ասես քարից են պատրաստված:
Քնի խանգարումների հետազոտողներն ալիքներ են հայտնաբերել (լուսանկարում՝ կապույտ գույնի), որոնք ստեղծում են նեյրոնները մարդուն քնի ժամանակ ավելորդ հույզերից ազատելու համար:
Օլինկիտո. առաջին մինչ այս անհայտ կաթնասունը, որը հայտնաբերվել է Ամերիկայում վերջին 35 տարիներին:
Չինաստանի ափերի մոտ դիտվել է algae Enteromorpha ջրիմուռների ռեկորդային մասշտաբի ծաղկում:
Վիրջինիայում հրթիռի արձակման ժամանակ ալիքից հետ թռած գորտն ընկել է ֆոտոխցիկի օբյեկտիվ և դարձել է ամառվա «հիթ»:
Լոնդոնի կենդանաբանական այգին ամեն տարի կշռում է կենդանիներին, ինչի համար խորամանկ մեթոդներ է կիրառում։
Մի քանի տարի առաջ մարդիկ Բահամյան կղզիներից մեկը խոզեր են բերել: Այդ ժամանակից ի վեր խոզերն անվախ լողում են նավերի կողքին՝ զբոսաշրջիկներից ուտելիք խնդրելով:
Ռեկորդային երկար ձուկը հայտնաբերվել է հոկտեմբերին Կալիֆոռնիայի ափերի մոտ:
Կայանած ավտոմեքենաների շարքերը Կոնեկտիկուտում սեպտեմբերին տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ:
Պանդայի փոքր ձագն ամերիկյան կենդանաբանական այգում ծնվել է օգոստոսի 23-ին: Առաջին երեք շաբաթներին նորածինի մոտ բացակայում էր մորթին: