Բրիտանական Mirror հրատարակչությունը վերջերս թողարկել է Էնդրյու Փենմանի Thick As Thieves գիրքը, որում նկարագրվում են վերջին տարիներին կատարված ամենաանհեթեթ հանցագործությունները: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Ներկայացնում ենք գրքում ընդգրկված անհեթեթ և հիմար սխալները՝ գողերի կատարմամբ:
Բրիտանական Դևին քաղաքում զավեշտալի դեպք է պատահել խանութներից մեկից գողության փորձ կատարող տղամարդու հետ: Նա խանութ էր մտել նեղ անցքով, սակայն հետդարձի ճանապարհին չէր կարողացել անցել դրա միջով և «խցանված» էր մնացել մինչև ոստիկանության գալը:
Բրիտանացի մեկ այլ չստացված հանցագործ փորձել էր կեղծ մահվան վկայական ստեղծել, որպեսզի իր կինը 500 հազար ֆունտ գումար ստանա: Սակայն «մահվանից» մի քանի օր հետո տղամարդը փորձել է կրեդիտ քարտով գնումներ կատարել՝ դրանով էլ գրավելով ոստիկանության ուշադրությունը: Հաջորդած հետաքննությունը մահվան վկայականի վրա հայտնաբերել է հենց «մահացածի» մատնահետքերը:
Երբեմն ոստիկանություն են զանգահարում ոչ միային գողության կամ այլ հացագործության զոհերը, այլ նաև հենց հանցագործները: Բրիտանական Էշֆորթ քաղաքի բնակիչը գողության համար ոստիկանություն է զանգահարել՝ մոռանալով, որ իր սեփական տանը մարիխուանայի պլանտացիա կա: Ժամանած ոստիկանները նրա տանը մարիխուանայի 133-ից ավելի թփեր են հայտնաբերել:
Սանկտ Օսթել քաղաքի գողերը ևս չէն փայլում հնարամտությամբ: Քաղաքի երկու բնակիչ փորձել են թալանել բենզալցակայաններից մեկը, սակայն մոռացել են թաքցնել դեմքները: Գողերից մեկը դեմքին շարֆ է փաթաթել, իսկ մյուսը թափանցիկ տոպրակ է հագցրել գլխին: Իհարկե, հենց նույն օրը նրանց ձերբակալել են:
Ամերիկացի Ջոնաթան Պարկերը 4 հազար դոլար արժողությամբ վզնոցը գողանալուց հետո հանկարծ մոտակայքում համակարգիչ է հայտնաբերել և որոշել է ստուգել Ֆեյսբուքի իր էջը: Սակայն դրանից հետո մոռացել է դուրս գալ համակարգից՝ իր տվյալները թողնելով ոստիկանությանը, որն էլ Պարկերին շուտով ձերբակալել է: