տուն Լուրեր «Ամենաահավորը դա մեր երկրի դեպոպուլացիան է». քննարկում արտաքին եւ ներքին մարտահրավերների շուրջ

«Ամենաահավորը դա մեր երկրի դեպոպուլացիան է». քննարկում արտաքին եւ ներքին մարտահրավերների շուրջ

409
0

Artagaght

Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր քաղաքական գործիչների հետ քննարկմանը նշեց, որ Հայաստանը չպետք է դուրս մնա որեւէ գլոբալ ծրագրից, բայց այդ գլոբալիզացիայի մեջ պետք է մեծ դեր կատարի Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների շահը:

«Ամենահրատապ եւ տագնապալի հարցը այսօր թե՛ Եվրամիության, թե՛ Մաքսային միության հետ դաշինքի մեջ մտնելն է: Մենք ընտրել ենք Մաքսային միություն: Ես կարծում եմ, որ եթե մենք միանում ենք որեւէ դաշինքի, դա պետք է մեզ ավելի ուժեղացնի, ամրացնի մեր պետության կարողությունները եւ մեր քաղաքացիների կյանքը լավացնի»,-ասաց Արշակյանը:

Նա կարծում է, որ ԼՂՀ հարցը հայկական հարցի մի մասնիկն է եւ այն պետք է լուծվի ոչ թե Մինսկի համանախագահների միջոցով, այլ պետք է չեղյալ համարել Ղարաբաղի հանձնման ակտը:

«Դեռեւս չբուժած նախորդ, հանցավոր պատերազմի վերքերը, մենք հիմա մտնում ենք նոր դաշինքի մեջ, այսինքն  Ռուսաստանը տանում է, ստիպում է մեզ մտնել, մեր կարծիքը չի հարցնում»,-հավելեց Արշակյանը:

Քննարկմանը ներկա «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի ներքին մարտահրավերներից «ամենաահավորը դա մեր երկրի դեպոպուլացիան է»:

«Մենք տնտեսություն են զարգացնում, ժողովրդավարություն ենք զարգացնում, կամ չենք զարգացնում, անվտանգության համակարգեր ենք մտնում, բայց այդ ամենը կատարվում է բնակչի համար, իսկ եթե նա չկա, ում համար է կատարվում»,-ասաց Մարտիրոսյանը:

Արտաքին մարտահրավերներից խոսելով, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Եվրամիության հետ մենք  զարգանալու շատ լավ հնարավորություն ունենք  :

«Մինչեւ հիմա ոչ մեկը չի ասում, որ Մաքսային միությունը վերպետական կազմավորում է լինելու: ՌԴ դեսպանը Հայաստանում շատ ավելի ազնիվ է քան մեր իշխանությունները, որ ասում է մենք մեր սուվերենության մի մասը տալու ենք»,-հավելեց Մարտիրոսյանը:

Նա նշում է, որ Հայաստանի իշխանությունը իր «հարստությունը» պահելու համար գնում է ավտորիտար ռեժիմով ղեկավարվող, վերին աստիճանի կոռումպացված պետությունների մեջ (Մաքսային միություն):

«Ռուսաստանը Ղարաբաղը մանրադրամ է սարքելու եւ վերջում նվիրելու է Ադրբեջանին: Ռուսաստանի հետ ուղղահայաց հարաբերությունները այլ խնդիր է, Մաքսային միություն մտնելը՝ այլ խնդիր»,-հավելում է Մարտիրոսյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի ըստ նրա, թե որտեղ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգությունը կերաշխավորվի:

«Եթե Մաքսյաին միությունն է, ուրեմն՝ այստեղ է, եթե Եվրոպական ասոցացումն է, ապա՝ այնտեղ է: Մենք պետք է դուրս գանք մեր լինելիության սկզբունքից, եւ ինձ համար խիստ կասկածելի է, որ ՀՀ-ն կանդամակցի ՄՄ-ին»,-ասաց Մինասյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here