տուն Քաղաքական Միջազգային Ամբողջ Սան Ֆրանցիսկոն կատարել է քաղցկեղով հիվանդ երեխայի ցանկությունը՝ վերածվելով Բեթմենի քաղաքի...

Ամբողջ Սան Ֆրանցիսկոն կատարել է քաղցկեղով հիվանդ երեխայի ցանկությունը՝ վերածվելով Բեթմենի քաղաքի (տեսանյութ)

249
0

131116001608_batkid_512x288_ap

Ամերիկյան Սան Ֆրանցիսկոյի հազարավոր բնակիչներ օգնել են հինգամյա Սքոթ Մայլզին, ով այժմ բուժվում է արյան քաղցկեղից, մեկ օրով դառնալ Բեթմեն և կատարել նրա ամենամեծ ցանկություններից մեկը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Տղան Բեթմենի հանդերձանքով «օգնել է» մի կնոջ, «ձերբակալել է» չարագործին, որը բանկ էր թալանում, «փրկել է» բեյսբոլային թիմի թալիսմանը։ Իսկ բեմականացման վերջում Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետը երեխային է հանձնել քաղաքի բանալիները։

Իշխանությունները հնարավորություն են տվել հիվանդ երեխային՝ քաղաքով տեղափոխվել Բեթմենի մեքենայով։ Միջոցառումը կազմակերպել էր Make-A-Wish (Կատարիր ցանկությունը) հիմնադրամը։

Իսկ նախագահ Օբաման նույնիսկ հեռուստաուղերձ է ձայնագրել Սքոթի համար։

Սքոթի բոլոր արկածներն՝ այստեղ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here