տուն Լուրեր Ամբողջ թիմը ձյուն է մաքրում. Տարոն Մարգարյանըˋ ձնամաքրման աշխատանքների մասին

Ամբողջ թիմը ձյուն է մաքրում. Տարոն Մարգարյանըˋ ձնամաքրման աշխատանքների մասին

203
0

taron-margaryan

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը:Նիստին մասնակցելու եկած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մինչ ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակ մտնելը, պատասխանեց լրագրողների հարցերինˋ մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքների վերաբերյալ:

«Ես այդքան էլ կողմնակից չեմ, որ բոլոր քաղաքացիները դժգոհում են: Շատ մարդիկ գոհ են: Ամբողջ թիմը ձյուն է մաքրում: Տեղացող ձյան ընթացքում էլ ամբողջ տեխնիկան աշխատում է եւ ոչ միայն վարչական շրջանի ենթակայության տեխնիկան է, այլեւ բոլոր այն կազմակերպությունները շինարարական, որոնք հնարավորություն ունենն օգնելու քաղաքապետարանին: Բայց դուք բոլորդ էլ նկատում եք, որ մեկ օրից ավել է, ձյունը չի կտրվում: Բայց կապ չունի մենք մեր աշխատանքները կատարում ենք, եւ ես շնորհակալ եմ բոլոր այն աշխատողներին, ովքեր արդեն երկու օր շարունակ գիշերը չեն քնում, որ մեր քաղաքացիների համար հարմարավետություն ապահովեն»,-պատասխանեց Տարոն Մարգարյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here