Աժ-ում այսօր քննարկման է դրվել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու հարցը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին, ասաց.
«Արարատյան դաշտի արտեզյան ջրամբարը ողջամիտ չի օգտագործվել և սրա համար պետք է կոնկրետ մարդիկ պատասխանատվության ենթարկվեն: Ես զարմանում եմ, դուք նենց վստահ ասում եք՝ այլընտրանք չկա, ջուր չկա: Դրա համար պատասխանատվություն կրում է ձեր ղեկավար նախարարը, բնապահպանության նախարարը, կառավարության ղեկավարը, պարոն Աբրահամյանը, որ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար է եղել, կրում է Սերժ Սարգսյանը, որ փաստացի այսօր Սահմանադրության երաշխավորի իբր կարգավիճակում: Ես զարմանում եմ. քրեական գործ հարուցվա՞ծ է ընդհանրապես էս գործի առթիվ: Ձերբակալբված անձինք կա՞ն, թե չկան: 5-6 տարի է՝ խոսում եք Եղվարդի, Մաստարա ջրամբարների մասին, Հովիկ Աբրահամյանն էլ ասում է՝ Սերժ Սարգսյանն ասել է կառուցվելու է: Հիմա փաստը էն ա, որ ձեր իսկ կողմից թույլ տրված հանցագործությունը կոծկելու համար դնում եք Սևանից հերթական ջրաքանակն եք բաց թողնում: Էստեղ կա քրեական հանցակազմ, սրա համար կոնկրետմարդիկ պետք ա կոնկրետ պատասխանատվություն կրեն:
Եթե մեղավորները պատասխանատվություն չկրեն, Սևանն էլ կցամաքեցնեք: Էդ ձկնաբուծության ոլորտի 90 տոկոսի տերերը էս դահլիճում նստած են: Ամբողջ երկրի հարստությունները հանել եք, կոխել կոնկրետ մարդկանց գրպանը: Հիմա էլ եկել եք ասում՝ վա՛յ, այլընտրանք չկա, պիտի Սևանը բաց թողնենք: Այլընտրանքը՝ հետո: Հիմա պետք է բառահայտվի, թե ժողովրդի հարստությունը ով է թալանել. անուն առ անուն:Նոր հետո պիտի անցնեք էս հարցի քննարկմանը»: