Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը գերազանցել է 1,5 միլիոնը՝ հասնելով 1 527 789-ի: Այս մասին հայտնի է դառնում worldometers.info թարմացվող տեղեկատվական կայքից։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,2 միլիոն մարդ, որից 287 354-ը՝ մահվան ելքով։
Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն (1 385 834) առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան (268 143), Մեծ Բրիտանիան (223 060), Ռուսաստանը (221 344), Իտալիան (219 814) Ֆրանսիան (177 423), Գերմանիան (172 576) Բրազիլիան (169 594), Թուրքիան (139 771):