տուն Աշխարհ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2 մլնը. Worldometers

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2 մլնը. Worldometers

208
0

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 000 065 է: Ինչպես հետևում է Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալներից, կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում մահացել է 126 754 մարդ:

Ներկայում ամբողջ աշխարհում ակտիվ վարակակիր է 1 388 714 մարդ, ապաքինվել է 484 597-ը։
Covid-19 կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրներն են՝ ԱՄՆ-ը, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան:

Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են՝ ԱՄՆ-ը (26 064), Իսպանիան (18 255), Իտալիան (21 067):

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: