տուն Քաղաքական Միջազգային Ամբողջ աշխարհը ծիծաղում է Իվանիշվիլու վրա. Սաակաշվիլի

Ամբողջ աշխարհը ծիծաղում է Իվանիշվիլու վրա. Սաակաշվիլի

177
0

1172

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այն հայտարարությունը, համաձայն որի Սաակաշվիլին կարող է քրեական հետապնդման ենթարկվել: Այս մասին հաղորդում է Gruziya-online-ը:

«Վրաստանում մի քանի օրից կլինեն նախագահական ընտրություններ: Ես լսել եմ վարչապետ Իվանիշվիլու հոխորտանքն իմ դեմ, որոնք կապված են ինչ-որ առասպելական, կեղծված քրեական գործերի հետ: Ես արդեն երկար ժամանակ է, ինչ հրաժարվում եմ քննադատել Իվանիշվիլուն, քանի որ նա, առնվազն, գլխավորում է մեր ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը, և մենք պետք է հարգենք ժողովրդի ընտրությունը: Նա չգիտի ոչ մի օտար լեզու, ինչքան ապրում եմ Վրաստանում, նման վատ վրացերեն երբեք չեմ լսել: Միակ լեզուն, որին նա տիրապետում է, դա բամբասանքների կեղտոտ լեզուն է, ինչն էլ անցյալ տարի նրան թույլ տվեց հաղթել ընտրություններում, սակայն վրացի ժողովուրդը ձուկ չէ, որպեսզի նրան մի քանի անգամ բռնեն միևնույն խայծով», — ասել է Սաակաշվիլին: Նա հավելել է, որ մեկ տարվա ընթացքում Իվանիշվիլուն չեն հրավիրել մի որևէ լուրջ միջոցառման, իսկ ամբողջ աշխարհի մամուլն ու քաղաքական գործիչները  ծիծաղում են նրա վրա:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here