AraratNews.am-ը շարունակում է ներկայացնել, թե ինչպես են տարին անցկացրել քաղաքական գործիչները և թե ինչպես են դիմավորելու Ամանորը: Այս անգամ իր ձեռքբերումների և տոնական օրերի մասին է խոսել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը: Պատգամավորի համար անցնող տարին դրական է եղել, չնայած եղել են նաև կորուստներ. «Ինչպես ցանկացած մարդ, ես նույնպես անցնող տարում ունեցա թե ձեռքբերումներ և թե կորուստներ: Սակայն կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, տարին դրական էր՝ լի անակնկալներով, հնարավորություններով, նվաճումներով, առաջընթացով: Հուսով եմ, հաջորդ տարին էլ ավելի լավն է լինելու մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար»,- ասաց պատգամավորը:
Նաիրա Կարապետյանի համար Ամանորն ընտանեկան տոն է, և պատգամավորը այն նշում է ընտանիքի անդամների հետ. «Ամանորն ինձ համար ընտանեկան խորհուրդ ունի, ես միշտ այն նշում եմ ընտանիքիս հետ: 2014 թվականը դիմավորելու եմ Գյումրիում»,- եզրափակեց իր խոսքը Նաիրա Կարապետյանը: