Սպիտակ տուն է ժամանել ավելի քան 5,5 մետր բարձրությամբ սուրբծննդյան եղևնին, գրում է abcnews.go.com-ը։ Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, եղևնին Սպիտակ տուն է տեղափոխվել կառքով։ Այստեղ նրան դիմավորել է ԱՄՆ առաջին տիկինը։
Նշվում է, որ եղևնին աճեցվել է Փենսիլվանիա նահանգում․ այն կզարդարեն կամավորները, այնուհետև այն, ըստ ավանդույթի, կտեղադրվի Սպիտակ տան կապույտ սենյակում։