տուն Լուրեր Ամանորյա արձակուրդի օրերը կպակասե՞ն

Ամանորյա արձակուրդի օրերը կպակասե՞ն

836
0

Վերջին օրերին համացանցում լուրեր էին շրջում այն մասին, թե կառավարությունում ակտիվորեն քննարկվում է ամանորյա արձակուրդի օրերի կրճատման նախագիծը: Պարզաբանելու նպատակով AraratNews.am-ը կապ հաստատեց ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ:

«Այս պահի դրությամբ նման քննարկում չկա»,- տեղեկացրին ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած՝ կառավարության նիստում «ՀՀ տոների և հիշատակների մասին» որոշման նախագիծը հավանության էր արժանացել, որով առաջարկվում էր հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ: Այսինքն՝ ոչ աշխատանքային օրեր թողնել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու 2-ը, նաև հունվարի 6-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here