տուն Հասարակություն Ամանորին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող մի շարք թանգարաններ և թատրոններ կաշխատեն

Ամանորին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող մի շարք թանգարաններ և թատրոններ կաշխատեն

304
0

ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները և թանգարաններն իրենց դռները կբացեն հանդիսատեսի և այցելուների առջև: Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի՝ Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկների այցելությունն ապահովելու նպատակով 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ սահմանվել են աշխատանքային ժամեր՝ 12:00-17:00: Այդ օրերին բաց են լինելու՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի, Հովհաննես Թումանյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի, Ռուսական արվեստի (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) թանգարանները, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Հայաստանի պատմության թանգարանը  և Հայաստանի ազգային պատկերասրահը գործելու են մինչև 18:00-ն»։