տուն Հասարակություն Ամանորի գիշերը հայ ու հայաստանցի արտիստներ էլ են լինելու․ Հակոբ Կարապետյանն արձագանքել...

Ամանորի գիշերը հայ ու հայաստանցի արտիստներ էլ են լինելու․ Հակոբ Կարապետյանն արձագանքել է Արմեն Մովսիսյանին

228
0

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հարգարժան Արմեն Մովսիսյանն ափսոսանքով նշել է, որ Ամանորի գիշերը հրապարակում երգելու է դրսից հրավիրված արտիստ, ոչ հայաստանցի։ Ուզում եմ տեղեկացնել, որ Ամանորի գիշերը հայ ու հայաստանցի արտիստներ էլ են լինելու, ու ընդհանրապես, համերգները շարունակվելու են հրապարակի ու հարակից տարածքներում, դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 13-ը շատ տարբեր ոճի ու ժանրերի արտիստներ ու խմբեր են ելույթ ունենալու»։