Անառիկ լեռներով շրջապատված մեր բնօրրանը կանաչապատելու, անընդհատ այգիներ հիմնելու շնորհիվ մենք կկարողանանք Հայկական լեռնաշխարհը ողողել կանաչազարդ այգիներով՝ դարձնելով Հայաստան երկիր դրախտավայր:
Տեսանյութում երևում է, որ մարդը հարյուրավոր հեկտարներով հողատարածքն այսօր քրտինքով մշակել, հարուստ ու գեղեցիկ այգի է դարձրել:
Անդադար կարելի է հիանալ բնության այս հրաշքով: Եվ տեսարանը մարդու` բնության նկատմամբ հոգատարության առհավտչյան է, ինչպես նաև եկամուտ ստանալու հիանալի տարբերակ:
Այս օրինակը պետք է վարակիչ լինի: Պետք է մեր երկրում դատարկ հողատարածքներ չմնան: Նմանօրինակ այգիների ստեղծումը պետք շարունական լինի:
Հատկապես, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները նպաստավոր են: Վստահաբար պետք նշել, որ հաշվի առնելով վերը նշված բոլոր հանգամանքները, շատ կարճ ժամանակ անց մենք կկարողնանք ականատես լինել այսպիսի հրաշալիքների, որոնք նախկինում ուղղակի ամայի տարածքներ էին:
Մանրամասները` տեսանյութում