Մարզական հնաոճ իրերի վաճառքով զբաղվող Heritage Auctions աճուրդների տունը վաճառել է Մուհամադ Ալիի բռնցքամարտի այն ձեռնոցները, որոնցով ամերիկացի մարզիկը 1964 թվականին հաղթանակ էր տոնել Սոնի Լիսթոնի նկատմամբ և հռչակվել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն: Այս մասին հաղորդում է ESPN-ը:
Ձեռնոցների նոր տերը ցանկացել է մնալ անանուն: Դրանց նախնական գինը կազմել է 500 հազար դոլար, սակայն ի վերջո վաճառվել են 836 հազար դոլարով: