տուն Քաղաքական Միջազգային Աճուրդում վաճառվել են Էլվիս Փրեսլիի մեքենան, կոշիկները և մատանին

Աճուրդում վաճառվել են Էլվիս Փրեսլիի մեքենան, կոշիկները և մատանին

158
0

FILE PHOTO 1972 - Elvis Presley performs in concert during his "Aloha From Hawaii" 1972 television s..

Juliens աճուրդների տանը վաճառվել է Էլվիս Փրեսլիին պատկանող սպիտակ լիմուզինը և թավշյա-կաշվե կոշիկները։ Աճուրդը կայացել է Բևերլի Հիլզում, գնորդը վճարել է 173 հազար դոլար։

1972 թվականին արտադրված Cadillac Fleetwood 75 մեքենան երգիչը վարել է ընդամենը 3 տարի, ինչից հետո այն նվիրել է քեռուն։ Մեքենայի մեջ զետեղված է հատուկ ցուցանակ, որը վկայում է, որ մեքենան հատուկ ստեղծվել է Էլվիսի համար։  Այն վաճառվել է 96 հազարով, թեպետ կազմակերպիչները նախատեսում էին ստանալ 60-80 հազար դոլար այդ լոտի համար։

Կապույտ թավշյա-կաշվե կոշիկները, որոնք գնահատվել էին նույնպես 60-80 հազար դոլար, վաճառվել են 76.8 հազար դոլարով։ Բացի այդ վաճառվել են նրա գիշերանոցը, ոսկե մատանին և հարսանեկան գավաթը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here