Sotheby’s աճուրդների տունը վաճառքի է հանում վարդագույն ադամանդը, որը կշռում է 59,6 կարատ: Այն ամենաթանկ ադամանդն է, որը երբևէ հանվել է աճուրդի: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:
Մասնագետների կարծիքով «Վարդագույն աստղ» (Pink Star) անունը կրող ադամանդը գնահատվում է 60 մլն դոլար: Աճուրդը տեղի է ունենալու Ժնևում նոյեմբերի 13-ին:
Նշվում է նաև, որ Pink Star-ն իր քաշով երկու անգամ ավել է մեկ այլ հայտնի թանկարժեք քարից` Graff Pink-ից, որը Sotheby’s-ում վաճառվել է 2010 թվականին ռեկորդային 45,6 մլն դոլարով, իսկ նախնական գինը կազմում էր 27 մլն: