տուն Քաղաքական Միջազգային Աղջիկն ապրել է 13 հազար տարի առաջ

Աղջիկն ապրել է 13 հազար տարի առաջ

118
0

1420212

Հյուսիսային Ամերիկայի Յուկատան թերակղզում գտել են աշխարհում ամենահին կմախքը։ Այն պատկանում է դեռահաս աղջկա։ Հաղորդում է NEWSru-ն։

Համարյա ամբողջությամբ պահպանված կմախքը՝ 1,25մ հասակով, հազար տարի գտնվել է ջրի տակ՝ ծովի մակարդակից 40մ խորության վրա։
Պալեոնոտոլոգները որոշել են գտածոյի տարիքը՝ կատարելով աղջկա ոսկորների ռադիոածխածնային հետազոտություն։ Դիտարկելով ատամները՝ գիտնականները եզրակացրել են, որ նա մահացել է 15-16 տարեկան հասակում։
Բայց այն, որ աղջիկն ապրել է վերջին սառցե դարաշրջանում՝ հաստատել են աղջկա կմախքի կողքին հայտնաբերված վաղուց անհետացած 26 կենդանիների մնացորդները։