Աղջիկների մոտ գլխուղեղն ավելի արագ է ծերանում, քան տղաների: Այս մասին են վկայում Նյուքասլի համալսարանի մասնագետների ուսումնասիրությունները: Այս ուսումնասիրությունը թույլ է տալիս հասկանալ պատանեկության տարիներին աղջիկների և տղաների զարգացման տեմպերի տարբերությունը:
4-40 տարեկան 121 մարդկանց տվյալների ուսումնասիրությունը թույլ է տվել ստանալ գլխուղեղի մեծ քանակությամբ լուսանկարներ, ինչը թույլ է տվել իրականացնել ավելի ճշգրիտ հետազոտություն: Այս մասին հաղորդում է Meddaily-ն: Տարիքի հետ մարդու ուղեղում որոշ մասեր փոքրանում են, իսկ բջիջների միջև անպետք կապերը` վերանում: Աղջիկների մոտ դա տեղի է ունենում 10 տարեկանում, իսկ տղաների` 20-ում: