Աղի սնունդն արագացնում է օրգանիզմի ծերացումը։ Այս մասին են վկայում Ջորջիայի համալսարանի գիտնականների հետազոտությունները։ Որպեսզի նրանք պարզեն, թե աղն ինչ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա, անցկացվել է փորձ, որին մասնակցել է 14-18 տարեկան պատանի։
Փորձի սկզբում նրանք չափել են քրոմոսոմների վերջույթները, որոնց երկարությունը խոսում է մարդու օրգանիզմի առողջության մասին։ Տարիքի ընթացքում այդ վերջույթները կարճանում են՝ նպաստելով հիվանդությունների առաջացմանը, քանի որ երկար վերջույթները պաշտպանում են օրգանիզմը։ Փորձի ժամանակ գիտնականները պարզել են, որ բոլոր նրանք, ովքեր ունեցել են ավել քաշ և օրական կերել են ավելի քան 5 գրամ աղ, ունեցել են քրոմոսոմների ավելի կարճ վերջույթներ, քան խմբի մյուս անդմաները։
Սա նշանակում է, որ եթե չեք ցանկանում, որպեսզի օրգանիզմն արագ ծերանա, ապա անհրաժեշտ է օրական ուտել 5 գրամից քիչ աղ։